Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ցանկանում եմ, որ հաջորդ ֆիլմը Դրոյին նվիրված լինի

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ցանկանում եմ, որ հաջորդ ֆիլմը Դրոյին նվիրված լինի
04.02.2013 | 23:24

Նոր եմ վերադառնում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտումից: Նման ֆիլմից հետո խոսելդ չի գալիս, որովհետև ամփոփվում ես ինքդ քո մեջ: Չեմ ամաչում ասել. սկզբից մինչև վերջ ֆիլմն աչքերիցս արցունքներ քամեց, և դրանք միայն սքանչացումի արցունքներ չէին: Սկզբունքորեն չեմ խոսի ֆիլմի թերություններից, որովհետև գնացել էի նախևառաջ առավելություններ գտնելու, քան թերություններ: Կեցցեն ֆիլմը ստեղծողները: Եթե իրոք այդ մարդկանց 7 միլիոն են տվել, արժեր, որ յուրաքանչյուրին այդքան տային: Ֆիլմն առանց տեսնելու ծաղրող թափթփուկներին նորից չեմ ուզում անդրադառնալ: Միայն ցանկանում եմ, որ հաջորդ ֆիլմը Դրոյին նվիրված լինի, հետո Նիկոլ Դումանին, Հրայր Դժոխքին, Անդրանիկին, Աղբյուր Սերոբին Գևորգին, Սևքարեցի Սաքոյին և մեր հայդուկային շարժման մյուս երախտավորներին: Սա է ճշմարիտ գործը:

Դիտվել է՝ 5195

Մեկնաբանություններ